Դոհայում ավարտված Qatar Masters միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը մրցանակակիր չդարձավ։
Վերջին` 12-րդ տուրում, 22-ամյա շախմատիստը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի գրանցեց Սալեհ Սալեմի (Արաբական Միացյալ Էմիրություններ) հետ և 6,5 միավորով բաժանեց 4-6-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նա չորրորդն էր։
Սարգսյանը 9-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն էր, սակայն վերջին երեք պարտիաներում հաղթանակ չտարավ։ 7,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն։
Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով կիսեց 21-34-րդ, Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը 5-ական միավորով` 35-58-րդ տեղերը։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 94250 դոլար է։ Շանթ Սարգսյանը վաստակեց 5 հազար դոլար։