Logo

Քայլ Ուոքերը համաձայնել է «Բավարիա» տեղափոխությանը

23:10 / 14.07.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը համաձայնել է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», հաղորդում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը երկար մտորումներից հետո որոշել է ընդունել գերմանական ակումբի առաջարկը: Գերմանիայի չեմպիոնն արդեն տեղեկացվել է 33-ամյա անգլիացու որոշման մասին:

2022/23 մրցաշրջանում Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 38 հանդիպման, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Անգլիական ակումբի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա