Logo

Քայրի Իրվինգը պատահաբար կոտրել է փոքրիկ երկրպագուի քիթը

17:21 / 26.01.2025Բասկետբոլ
null

NBA-ի «Դալաս Մավերիքս» թիմի խաղարկող Քայրի Իրվինգը «Բոսթոն Սելթիկսի» դեմ կանոնավոր առաջնության խաղի երկրորդ քառորդում վրիպել է գնդակը խաղընկերոջը փոխանցելիս՝ պատահաբար հարվածելով երկրպագուների առաջին շարքում նստած մի փոքրիկ տղայի:

Իրվինգը կոտրել է երիտասարդ երկրպագուի քիթը, անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Բասկետբոլիստը մոտեցել է տուժացին, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ և ներողություն խնդրել նրանից:

Թիմերի հանդիպումն ավարտվել է «Բոսթոն Սելթիկսի»՝ 122-107 հաշվով հաղթանակով: Իրվինգն իր թիմի կազմում եղել է ամենաշատ միավոր վաստակած խաղացողը՝ 22:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ