Logo

Քենիան վերջին 17 տարում առաջին անգամ չի հաղթել ԱԱ-ի արգելավազքում

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:05 / 19.07.2022• Աթլետիկա
null

Քենիացի աթլետները 2005 թվականից հետո առաջին անգամ չեն կարողացել աշխարհի առաջնության ոսկե մեդալ նվաճել տղամարդկանց 3000 մետր արգելավազքի (ստիպլ-չեզ) մրցումներում, տեղեկացնում է championat-ը։

ԱՄՆ-ի Յուջին քաղաքում աշխարհի առաջնությունում հաղթող է հռչակվել մարոկկացի Սուֆյան Էլ-Բակալին, իսկ քենիացի Կոնսեսլուս Կիպրուտոն վերջնագիծը հատել է 3-րդ արդյունքով։

Վերջին անգամ Քենիան ստիպլ-չեզում չէր հաղթել 17 տարի առաջ տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ 2005-ին Հելսինկիում չեմպիոն էր հռչակվել քաթարցի Սայիֆ Սայեդ Շահինը։ Դրանից հետո՝ աշխարհի 7 անընդմեջ առաջնությունում ոսկե մեդալների էին տիրացել քենիացի վազորդները։ 2017 և 2019 թվականներին աշխարհի չեմպիոն էր դարձել Կոնսեսլուս Կիպրուտոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ