Logo

NHL. «Քեփիթալսի» երրորդ անընդմեջ հաղթանակը. Օվեչկինը շարունակում է մոտենալ Գրեցկիի ռեկորդին

10:00 / 19.03.2024Հոկեյ
null

«Վաշինգտոն Քեփիթալսի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը շարունակում է մոտենալ NHL-ի լեգենդ Ուեյն Գրեցկիի հավերժ թվացող ռեկորդին: Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Վաշինգտոն Քեփիթալսը» հյուրընկալվելիս 5-2 հաշվով հաղթեց «Կալգարի Ֆլեյմսին»:

Հյուրերի ավագ Ալեքսանդր Օվեչկինը հեղինակեց այդ 5 տափօղակներից 2-ը: Դուբլի շնորհիվ Օվին կրճատեց տարբերությունը Գրեցկիից: NHL-ի պատմության լավագույն գոլահարը դառնալու համար Օվեչկինին մնացել է 51 տափօղակ: Իր 1411-րդ խաղում ռուս հոկեյիստը նաև մոտեցավ Յարոմիր Յագրին՝ NHL-ի պատմության ամենաշատ հաղթական գոլերի թվով: Օվեչկինի երկրորդ տափօղակը «Ֆլեյմսի» դարպասը հաղթական էր, ինչի շնորհիվ նա հաղթական գոլերի թիվը հասցրեց 128-ի: Ռեկորդակիր Յագրի հաշվին 135 հաղթական տափօղակ է:

«Քեփիթալսը» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և 75 միավորով զբաղեցնում է մայրաքաղաքային դիվիզիոնի 4-րդ տեղը: Օվեչկինի և ընկերների համար փլեյ-օֆֆ դուրս գալու պայքարը շարունակվում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ