Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն, կարծես, այլևս չեն թաքցնում իրենց հարաբերությունները։ 41-ամյա փոփ աստղին և 53-ամյա Կանադայի նախկին վարչապետին նկատել են Փարիզում, որտեղ նրանք նշել են երգչուհու ծննդյան օրը։
Պապարացիները զույգին լուսանկարել են լեգենդար Crazy Horse Paris կաբարեի մուտքի մոտ. Փերին և Թրյուդոն ձեռք ձեռքի տված, ժպտում էին և բացարձակապես երջանիկ տեսք ունեին։

Երգչուհուն մոտ կանգնած մի աղբյուր Us Weekly-ին ասել է, որ Փերին իսկապես սիրահարված է իր նոր ընկերոջը. «Քեթին շատ երջանիկ է։ Նա փորձում է դա գաղտնի պահել, բայց նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին։ Նա չի ցանկանում հրապարակել հարաբերությունները»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երգչի ընկերները զույգին համարում են «իդեալական զույգ», չնայած Թրյուդոն դեռ ծանոթ չէ Քեթիի մտերիմ շրջապատին։
Փերիի և Թրյուդոյի միջև հնարավոր սիրավեպի մասին ենթադրությունները առաջին անգամ հայտնվեցին հուլիսին, երբ նրանց նկատեցին Մոնրեալում ռոմանտիկ ընթրիք վայելելիս: Հոկտեմբերի կեսերին Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին տեսել էին համբուրվելիս Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող զբոսանավի վրա:


