Logo

Քևին Դյուրանտի՝ խաղահրապարակ վերադառնալու հավանական օրը

13:52 / 25.03.2023Բասկետբոլ
null

«Ֆինիքս Սանզի» աստղային հարձակվող Քևին Դյուրանտը, ամենայն հավանականությամբ, խաղահրապարակ կվերադառնա «Մինեսոտա Թիմբերվուլվզի» դեմ մարտի 30-ին նշանակված խաղին, հաղորդում է The Athletic-ի ինսայդեր Շեմս Չարանիան:

Հիշեցնենք, որ Դյուրանտը վնասվածք էր ստացել «Օքլահոմա Սիթի Թանդերի» դեմ մարտի 9-ին կայացած հանդիպմանը՝ նախավարժանքի ժամանակ: Քևինն անհաջող ընկել էր, ինչի պատճառով վնասել էր ձախ կոճը: 

Արիզոնայի թիմ տեղափոխվելուց հետո հարձակվողը մասնակցել է ընդամենը 3 խաղի: Ընթացիկ մրցաշրջանում Դյուրանտը միջինը վաստակում է 29,5 միավոր, 6,8 անգամ տիրում օղակից անդրադարձած գնդակին ու կատարում 5,2 արդյունավետ փոխանցում:

Արևմտյան կոնֆերենցիայում «Ֆինիքսը» 38 հաղթանակով և 35 պարտությամբ հինգերորդն է: Թիմը պարտվել է վերջին 6 խաղերից 5-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ