«Ֆինիքս Սանզի» առաջատար և բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի թեթև հարձակվող Քևին Դյուրանտը խոսել է Փարիզ-2024-ում ազգային թիմի ելույթների մասին:
«Մարդիկ ակնկալում են տեսնել 30-40 միավորի առավելությամբ հաղթանակներ, բայց մենք վերջին մի քանի խաղերում հաղթանակի ենք հասել միջինը 20 միավորի տարբերությամբ: Դրանից բացի, մենք մրցում էինք իսկապես լավ թիմերի դեմ»,- Քևինի խոսքն է մեջբերում Basket News-ը։
Հիշեցնենք, որ NBA-ի կրկնակի չեմպիոնը հավաքականի կազմում երեք անգամ դարձել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր (2012, 2016 և 2021 թթ.):
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում ԱՄՆ-ի հավաքականը 103-86 հաշվով հաղթել էր Հարավային Սուդանի թիմին։


