«Ֆինիքս Սանզի» թեթև հարձակվող Քևին Դյուրանտը խոստովանել է, որ բասկետբոլը փրկել է իր կյանքը.
«Ես ծագումով այնպիսի շրջանից եմ, որտեղ մարդիկ նույնիսկ չեն շփվում միմյանց հետ։ Աշխարհում այնքան ատելություն կա. դա ինձ շատ է տխրեցնում։ Այս սպորտը փրկել է կյանքս։ Այն ինձ և ընտանիքիս դուրս է հանել անդունդից, ուստի, անկեղծ, շատ երախատապարտ եմ»,- 36-ամյա բասկետբոլիստի խոսքը մեջբերում է Fadeaway World-ը։
Դյուրանտը 2017 և 18 թթ. «Գոլդեն Սթեյթ Ուորիրորզի» կազմում դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն` ճանաչվելով եզրափակիչի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ Նա 2014-ին, երբ հանդես էր գալիս «Օկլահոմա Սիթի Թանդերում», ստացել է ամբողջ մրցաշրջանի MVP-ի մրցանակը, ինչպես նաև 14 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի խաղին։


