Logo

Քևին Դյուրանտը՝ ՊՍԺ-ի բաժնետեր

15:15 / 21.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

NBA-ի կրկնակի, Օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհահռչակ բասկետբոլիստ Քևին Դյուրանտը փոքր բաժնեմաս է ձեռք բերել ֆրանսիական ՊՍԺ-ից, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բաժնեմասը ձեռք է բերել Դյուրանտին պատկանող Boardroom Sports Holdings ներդրումային ընկերությունը, որը բաժնեմասեր ունի մի շարք առաջատար սպորտային թիմերում ու լիգաներում:

«Պատիվ է լինել ՊՍԺ-ի բաժնետեր: Ակումբն ու քաղաքը շատ մոտ են իմ սրտին: Այս ակումբն առջևում մեծ ծրագրեր ունի, և ես անհամբերությամբ եմ սպասում հաջորդ փուլի մասնակիցը դառնալուն»,- ասել է Դյուրանտը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ