«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 2025/26 մրցաշրջանում արդեն 20 գոլ է խփել։ Անգլիացին նման ցուցանիշ գրանցել է ընդամենը 12 խաղում։
Նման արագությամբ 20 գոլի սահմանին չեն հասել նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լեո Մեսին։
32-ամյա Քեյնը գոլ է խփել «Բավարիայի» վերջին 12 խաղերում անընդմեջ։
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


