Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի 16-րդ տուրում հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և հաղթեց 1-0 հաշվով:
Հանդիպման միակ ու հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Նա 15 գոլով կրկին միանձնյա առաջատար դարձավ Գերմանիայի առաջնության ռմբարկուների անվանացանկում:
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 39 միավորով առաջատարն է, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Բայերին»: «Բորուսիան» 24 միավորով 10-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»` 0-1
Հարի Քեյն, 68 (11մ)