Logo

Քեյնի հեթ-տրիկը. Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը մեկնարկեց «Բավարիայի» տպավորիչ հաղթանակով

00:27 / 23.08.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի Բունդեսլիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային խաղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Ալյանց Արենայում» ընդունեց «Լայպցիգին» և հաղթեց 6-0 հաշվով:

Հեթ-տրիկ գրանցեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, դուբլ` ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեն, մեկ գոլ էլ խփեց Բունդեսլիգայում նորամուտը նշած կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, որը նաև երկու ասիստ կատարեց:

Ի դեպ, Քեյնը հեթ-տրիկ գրանցեց 13 րոպեում, իսկ մրցաշրջանի առաջին գոլը խփեց Օլիսեն:

Գերմանիայի Բունդեսլիգա, առաջին տուր

«Բավարիա» - «Լայպցիգ»` 6-0

Մայքլ Օլիսե, 27, 42, Լուիս Դիաս, 32, Հարի Քեյն, 64, 74, 77

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ