Logo

Քեյնն ու Սոնը կրկնել են Լեմպարդի և Դրոգբայի ռեկորդը

09:52 / 28.04.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողներ, անգլիացի Հարի Քեյնը և հարավկորեացի Սոն Հին Մինն Անգլիայի Պրեմիեր լիգայում ռեկորդ են կրկնել, հայտնում է Squawka-ն:

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի տնային հանդիպման (2-2) 79-րդ րոպեին Սոնը գոլ էր խփել Քեյնի փոխանցումից հետո (2-2): Անգլիայի հավաքականի ավագը 24-րդ ասիստն էր կատարել հարավկորեացի թիմակցին Պրեմիեր լիգայում՝ գրանցելով ռեկորդ:

Նախկինում նույն ռեկորդը Լոնդոնի «Չելսիի» կազմում գրանցել էին անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ու կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան: Այժմ «Չելսին» գլխավորող Լեմպարդը նույնքան գոլային փոխանցում էր կատարել Դրոգբային:

Հիշեցնենք, որ Սոնն ու Քեյնը «Տոտենհեմում» միասին խաղում են 2015 թվականի օգոստոսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ