Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 108-րդ խաղն է անցկացրել Անգլիայի ազգային հավաքականում և այս ցուցանիշով հավասարվել է Բոբի Մուրին:
Քեյնն Անգլիայի ազգային հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստների լավագույն հնգյակում է:
Առաջատարը 125 խաղով Փիթեր Շիլթոնն է, երկրորդը` 120 խաղով Ուեյն Ռունին, երրորդը` 115 հանդիպումով Դևիդ Բեքհեմը, իսկ 4-րդը` Սթիվեն Ջերարդը, որը մասնակցել է 114 մրցավեճի:
Harry Kane moves into the 𝐓𝐎𝐏 5⃣ for all-time England caps 🧢🦁🏴 pic.twitter.com/wXI7XFY8iN
— LiveScore (@livescore) September 6, 2025


