Logo

Քեյնը չի ցանկանում տեղափոխվել ՊՍԺ

14:39 / 18.07.2023Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը չի ցանկանում կարիերան շարունակել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:

Telegraph Sport-ի համաձայն՝ 29-ամյա հարձակվողը մերժել է փարիզյան ակումբի առաջարկը:

Քեյնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան» ու պատրաստվում է կատարել երրորդ առաջարկը: Ավելի վաղ Գերմանիայի չեմպիոնը տեղափոխության վերաբերյալ կատարել էր 2 առաջարկ (70 և 81 միլիոն), որոնք մերժվել էին: 

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում անգլիացին «Տոտենհեմի» կազմում մասնակցել էր 48 խաղի, խփել 30 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա