Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
Քեյնը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 25-րդ գոլն է խփել, այս ցուցանիշին հասնելու համար նրանից պահանջվեց 22 հանդիպում: Մինչև այս Բունդեսլիգայում 25 գոլի շեմը հատելու համար ամենաքիչ հանդիպումներն անցկացրել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Գերմանիայի առաջնությունում այդքան գոլ խփել էր 25 խաղում:
Հիշեցնենք, որ 30-ամյա Քեյնն ընթացիկ մրցաշրջանից առաջ էր Լոնդոնի «Տոտենհեմից» 95 միլիոն եվրոյով տեղափոխվել գերմանական գրանդ: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Գերմանիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, դարձել 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:


