Logo

Քեյնը հայտարարություն է տարածել

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 06.08.2021ՍՊՈՐՏ
Harry Kane Tottenham F365 5 - Քեյնը հայտարարություն է տարածել

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը վերջին իրադարձությունների հետ կապված հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Ավելի քան 10 տարի է անցել «Տոտենհեմում» իմ նորամուտի խաղից։ Ամեն տարի դուք՝ երկրպագուներդ, ինձ աջակցություն և սեր եք հաղորդել։ Սա է պատճառը, որ ինձ համար ցավալի է վերջին շաբաթներին կարդալ որոշ մեկնաբանություններ, որոնք կասկածի տակ են դնում իմ պրոֆեսիոնալիզմը։

Չեմ ընկնի մանրուքների հետևից, բայց ցանկանում եմ պարզաբանել, որ ես երբեք չեմ հրաժարվել ու չեմ հրաժարվի մարզումներից։ Վաղը, ինչպես ծրագրել էի, կվերադառնամ ակումբ։

Ես չէի անի այնպիսի բան, որը հարվածի տակ կդներ հարաբերություններս ակումբ ժամանած օրվանից ինձ անսահման աջակցություն ցուցաբերած երկրպագուների հետ»,- ասվում է Քեյնի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա անգլիացին չի ցանկանում վերադառնալ «Տոտենհեմի» մարզումներին՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու համար։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ