Հարի Քեյնը Մյունխենի «Բավարիայի» կազմում ավարտվող տարվա ընթացքում խփել է արդեն 50 գոլ, հաղորդում է Bayern & Germany-ն:
Անգլիացի հարձակվողի կարիերայում սա լավագույն ցուցանիշն է: 2025 թվականի ընթացքում Քեյնը 1 խաղ էլ ունի անցկացնելու:
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը 2023 թվականի օգոստոսից է հանդես գալիս «Բավարիայի» կազմում, 119 խաղում խփել է 113 գոլ և կատարել 27 ասիստ:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


