
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- 
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին, հնարավոր է, համաձայնի վաճառել հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը: Հարձակվողի ծառայություններով ամենից լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Լոնդոնյան ակումբն ունեցած պարտքերի պատճառով 200 մլն ֆունտ է պահանջելու տեղափոխության դիմաց:
Daily Mail-ի տեղեկություններով՝ «Տոտենհեմը» նոր ստադիոնի կառուցման համար վերցված վարկով դեռ ունի 637 մլն եվրոյի պարտք: Լոնդոնցիները տրանսֆերների դիմաց ևս 83 մլն պարտք են մնացել այլ ակումբների:
Իրավիճակը կբարդանա, եթե Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը չվերսկսվի, և «Տոտենհեմը» չստանա եկամուտներ, մասնավորապես, հեռուստահեռարձակումներից:
Եթե Քեյնի տրանսֆերը վաճառվի 200 մլն ֆունտով (225 մլն եվրո), ապա դա նոր ռեկորդ կլինի ֆուտբոլի պատմության մեջ: ՊՍԺ-ն 2017 թվականին 198 մլն ֆունտ (222 մլն եվրո) է վճարել «Բարսելոնային» Նեյմարի տեղափոխության դիմաց:
Ավելի վաղ տեղեկացվում էր՝ Քեյնով ցանկանում են համալրվել նաև Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին», սակայն նրանք պատրաստ չեն բավարարելու «Տոտենհեմի» ֆինանսական պահանջները:
Քեյն. «Ես պատրաստ եմ հեռանալ «Տոտենհեմից»

