Logo

«Քեյնը կցանկանա տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսա», իսկ «Յունայթեդը» ներկա պահին ուժեղ չէ «Տոտենհեմից»․ Ջեյմի Ռեդնապ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.04.2020ՍՊՈՐՏ
NINTCHDBPICT000550107240 - «Քեյնը կցանկանա տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսա», իսկ «Յունայթեդը» ներկա պահին ուժեղ չէ «Տոտենհեմից»․ Ջեյմի Ռեդնապ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:26

-

-

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեյմի Ռեդնապը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ապագայի վերաբերյալ:

«Հարի Քեյնը յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա, անկասկած, Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնական հարձակվողն է: Չեմ կարծում՝ մեր առաջնությունում որևէ մեկը գերազանցում է նրան:

Պարզ է՝ Քեյնը Մեսի կամ Ռոնալդու չէ, սակայն կենտրոնական հարձակվողին առաջադրվող խնդիրները նրանից լավ ոչ ոք չի լուծի: Նա հիանալիորեն կհամապատասխաներ «Մանչեսթեր Յունայթեդին», առհասարակ ցանկացած թիմի: Սակայն «Յունայթեդը» ներկա պահին ուժեղ չէ «Տոտենհեմից»: Ես չէի ասի, թե նրանց միջև մեծ տարբերություն է, 2 թիմերն էլ ձգտում են հայտնվել թոփ-4-ում:

Եթե առաջարկ լինի «Ռեալից» կամ «Բարսելոնայից», ապա Քեյնին կարող են դուր գալ այդ տարբերակները:

Սակայն Հարին այս պահին պատկանում է «Տոտենհեմին», և եթե Ժոզե Մոուրինյոն ու Դենիել Լևին չորոշեն վաճառել նրա տրանսֆերը և այդ անհավանական գումարներով վերակառուցել թիմը, ապա ես վստահ եմ, որ նա ելույթները կշարունակի «Տոտենհեմում»»,- Ռեդնապի խոսքերը մեջբերում է Talk Sport-ը:

«Տոտենհեմի» համար բացառված է Քեյնի տեղափոխությունը անգլիական ակումբներ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ