Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու հիմնական հավակնորդներին, հաղորդում է Marca-ն։
«Կարծում եմ՝ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանը նույնը կլինի, ինչպես ամեն տարի։ «Բավարիան» կլինի հավակնորդներից մեկը՝ ՊՍԺ-ի, «Ռեալի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» հետ։ Բոլոր խոշոր թիմերը կպայքարեն գավաթի համար։ Եզրափակիչը դեռ շատ հեռու է։
Մենք անհամբեր սպասում ենք ամսվա վերջին կայանալիք վիճակահանությանը, որպեսզի պարզենք, թե ում դեմ կխաղանք Չեմպիոնների լիգայում։ Քայլ առ քայլ փորձում ենք շարժվել ճիշտ ուղղությամբ։ Այժմ թիմն ավելի շատ կենտրոնացած է Բունդեսլիգայի վրա։ Ուրբաթ երեկոյան մենք կարևոր խաղ ունենք «Ալյանց Արենայում»»,- ասել է Քեյնը:
Հիշեցնենք, որ գործող գավաթակիրը ֆրանսիական ՊՍԺ-ն է:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


