Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայում 11-մետրանոցների ռեկորդ է սահմանել, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Քեյնը Գերմանիայի առաջնությունում 11-մետրանոցից 17 գոլ է խփել, նշակետից վրիպում չունի և ռեկորդ է գրանցել անընդմեջ իրացրած հարվածների քանակով: Նախորդ ռեկորդը պատկանում էր Հանս-Յոախիմ Աբելին, որը ևս Բունդեսլիգայում 11-մետրանոցից չի վրիպել, բայց խփել է 16 գոլ:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» դեմ Բունդեսլիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում Քեյնը հեթ-տրիկ էր գրանցել, գոլերից երկուստ խփել էր 11-մետրանոցից: Գործող չեմպիոնը հաղթել էր 4-1 հաշվով:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


