Logo

Քեյթ Աբդոյի ընկերոջ կտրուկ արձագանքը Ջեյմի Քարագերին

13:09 / 27.03.2024Ֆուտբոլ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դեոնթեյ Ուայլդերի մարզիչ Մալիկ Սքոթը, որը հանդիպում է «Golazo» վերլուծական հաղորդման հաղորդավարուհի Քեյթ Աբդոյի հետ, կտրուկ է արձագանքել անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Քարագերի կատակին:

«Եթե այդ ամենը կրկնվի, ապա կզանգեմ Ջեյմիին, եթե չպատասխանի, ապա կգնամ այնտեղ, որպեսզի տղամարդկային զրույց ունենամ նրա հետ»,- սոցցանցերում գրել է 43-ամյա մասնագետը:

Հիշեցենք, որ ավելի վաղ 46-ամյա Քարագերն ուղիղ եթերում կատակով հայտարարել էր, որ Քեյթ Աբդոն դավաճանում է ընկերոջը: Հաղորդավարներ Թիերի Անրին և Մայկա Ռիչարդսն անակնկալի էին եկել և լռել էին, իսկ երկրպագուները միջադեպից հետո պահանջել էին պաշտոնանկ անել Քարագերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ