
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ժամանակակից աշխարհի ամենաքննարկվող դեմքերից է: Դե իսկ Հայաստանում նրա հանդեպ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է: Ռեալիթի-շոուների աստղն այս պահին գտնվում է Երևանում, ինչի առթիվ էլ ներկայացնում ենք 10 փաստ Քիմի մասին, որ գուցե չգիտեք:
1. Հայտնի ընտանիքի անդամ
Քիմը հաջողակ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի և հանրահայտ Քրիս Ջենների դուստրն է. նրա հայկական արմատների մասին բոլորս գիտենք, սակայն մայրական կողմից Քիմի արմատները տանում են դեպի Հոլլանդիա և Շոտլանդիա: 1989թ.-ին Քրիս Ջենները ամուսնալուծվում է և կրկին ամուսնանում թեթև ատլետ Բրյուս Ջենների հետ, ով վերջերս փոխեց սեռն ու դարձավ Քեյթլին Ջեններ: Քարդաշյան-Ջեններ ընտանիքը հայտնի է թե ԱՄՆ-ում, թե դրա սահմաններից դուրս, մեծապես նրանց մասնակցությամբ ռեալիթի-շոուի շնորհիվ:
2. Քիմը սեքս-սկանդալի կիզակետում
2006թ.-ին համացանցում տարածվեց Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ ինտիմ հոլովակ, ինչը մեծ հանրահայտություն բերեց Քիմին: Սկզբում նա հերքում էր հոլովակում իր մասնակցությունը, սակայն հետագայում՝ դատական հայց ներկայացնելով հոլովակը տարածող ըկներության դեմ, կարելի է ասել՝ հաստատեց:
3. Քիմը և Փերիս Հիլթոնը
Ժամանակին Քիմը Փերիս Հիլթոնի մտերիմ ընկերուհին էր և ամենուր ուղեկցում էր նրան: Հենց Փերիսի շնորհիվ է Քիմը սկսում հայտնի դառնալ այդ շրջանակներում: Որոշ ժամանակ անց նրանք դադարում են շփվել:
4. Քույրերի հետ համատեղ հիմնել է բուտիկների ցանց

5. Քիմը բացահայտ խոստովանել է, որ ունի օբսեսսիվ-կոմպուլսիվ խանգարում.
օրինակ նա չի կարող լոգանք ընդունել, եթե լոգարանը իդեալական մաքուր վիճակում չէ: Չնայած, որ նրա տան մաքրությամբ հատուկ աշխատակիցներն են զբաղվում, շատ հաճախ ռեալիթիների աստղը մասնակցում է տնային հոգսերին:
6. «Սելֆիի թագուհի»
Քիմ Քարդաշյանն օբյեկտիվորեն համարվում է սելֆիի թագուհի, Իր ինսթագրամյան էջին հետևում են 119 մլն մարդիկ: 2015թ.ին Քիմն անգամ գիրք հրապարակեց «Selfish» անունով, որտեղ իր սեփական լուսանկարներ էին:
7. Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդաշարին
2008թ.-ին Քարդաշյանը մասնակցել է հայտնի հեռուստաշոուին, որտեղ նրա զուգընկերն էր պրոֆեսիոնալ պարող Մարկ Բալլասը: Նրանց մասնակցությունը տևեց ընդամենը 3 շաբաթ, ինչից հետո նրանք դուրս մնացին նախագծից:
8. Ամուսնացել է 3 անգամ
Քանյեի հետ ամուսնությունը Քիմի համար թվով երրորդն է: Առաջին ամուսինը եղել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասը, երկրորդը՝ Քրիս Համֆրիսը:
9. Կիմը և բնական մորթիները
Կիմը հակում ունի բնական մորթիներից վերարկուների հանդեպ. այս առիթով բնապահպանական կազմակերպություններից մեկը սկսեց պաստառներ տարածել, Քիմի կողքին պատկերված էին աղվեսի ձագեր , հետևյալ գրությամբ «Այս աղվեսները կարոտում են իրենց մայրերին, պատահաբար նրանք քեզ վրա չե՞ն»:
10. Թվիթերը իբրև վաստակելու միջոց
Կիմը ստանում է մինչև 10.000 դոլար իր թվիթերում որևէ բրենդի ընդամենը մեկ հիշատակման համար: