Քիմ Քարդաշյանը People’s Choice Awards ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Fashion Icon հեղինակավոր մրցանակին: Աստղն արարողությանը ներկայացել է «Balenciaga» ապրանքանիշի տոտալ սև կերպարով:
Ելույթի ժամանակ 41-ամյա գեղեցկուհին հիշել է իր նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին: Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ իրեն նորաձևության ճանապարհին աջակցելու և հայտնի դիզայներներին ներկայացնելու համար:
«Դիզայներներ, ինչպիսիք են Ռիկարդոն և Օլիվյեն, ովքեր իսկապես հավատում էին ինձ: Դե, հավանաբար, Քանյեն զանգահարել է նրանց: Այսպիսով՝ շնորհակալություն նրան», – ասել է Քիմը:
: Նա հիշել է նաև իր կարիերայի սկիզբը և կիսվել հաղթանակից ստացած տպավորություններով, հայտնում է Daily Mail-ը:
Տոնակատարությանը Քիմը ներկայացել է բարձր պարանոցով սև կոմբինեզոնով: Նրա ձեռքերն ամբողջությամբ ծածկված էին ձեռնոցներով:
Լուքի գլխավոր աքսեսուարը «Balenciaga»-ի ակնոցն էր, որը ծածկում էր նրա դեմքի կեսը: Քիմը նման է եղել ֆիլմերի և տեսախաղերի կերպարի՝ սուպերհերոս Բեթմենի զգեստով:
Ստանալով բաղձալի արձանիկը՝ դերասանուհին հիշել է, թե ինչպես է սկսել իր կարիերան նորաձևության ոլորտում, երբ օգնում էր իր ընկերուհուն՝ Փերիս Հիլթոնին: Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբին աղջիկները հաճախ միասին էին հայտնվում սոցիալական միջոցառումներին:
Վերջում Քիմն ընդգծել է, որ «սիրահարված է նորաձևությանը»: Նա դահլիճում բոլորին խորհուրդ է տվել չվախենալ ռիսկի դիմելուց և ձգտել նպատակին: