Logo

Քիմ Քարդաշյանը, Շերը և Էրիկ Էսրայելյանն աջակցել են Էջմիածնի Մայր տաճարին՝ հորդորելով գնել հայկական գրություններով զարդեր

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:03 / 02.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հանրահայտ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան), ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանն աջակցել են Էջմիածնի Մայր տաճարին՝ հորդորելով իրենց հետևորդներին գնել հայկական գրություններով զարդեր:

Երգչուհի Շերն ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ հետևյալ ուղերձով դիմելով իր հետևորդներին․

«Էջմիածինը` աշխարհի ամենահին տաճարը, աշխարհի շատ մարդկանց համար յուրահատուկ վայր է, և մենք չենք կարող թույլ տալ, որ այս գեղեցիկ, հոգևոր տարածքներն անհետանան 🖤

Այս ապարանջանների վրա գրված է «Հայր մեր»՝ Տերունական աղոթքի առաջին խոսքերը: mtlalchemist-ի շահույթի 100%-ը կուղղվի այս վայրի վերականգնմանն ու պահպանմանը: Բացահայտի՛ր Full Mt Ararat հավաքածուն՝ @reedjewelers»:

Արշավին է միացել նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որն Instagram-ի «սթորի» բաժնում հոլովակ է տեղադրել՝ նշելով mtlalchemist ապրանքանիշը և օգտագործելով #metalAlchemist հեշթեգը:

Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը նույնպես միացել է արշավին: Պրոդյուսերն ինստագրամյան իր էջում դիմել է հետևորդներին՝ աջակցելով հայկական արտադրանքին:

«Ինձ համար պատիվ է աջակցել բարեգործական արշավներին՝ հանուն Հայաստանի և Արցախի, և ես կշարունակեմ դա անել: Ինձ համար հատկապես կարևոր են Հայ Առաքելական եկեղեցին, Սուրբ Էջմիածնի տաճարը, որն ամենահինն է աշխարհում՝ մ.թ. 303 թվական, և Խոր Վիրապի վանական և եկեղեցական համալիրը։ «Հայր մեր» նշանակում է «Our father» և Տերունական աղոթքից է - Մատթեոս 6:9… Շնորհակալություն իմ սիրելի ընկերներ և գործընկերներ Շերին և Քերոլայն Ռաֆայելյանին՝ օգնելու մեզ պահպանել և վերականգնել այս սուրբ վայրերը @mtlalchemist-ի միջոցով… Խնդրում եմ, միացե՛ք մեզ»:

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ