Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որդու հետ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում դիտել է «Արսենալ» - «Սպորտինգ Լիսաբոն» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը:
Հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով, պորտուգալական ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր 5-3 հաշվով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Դիմակայության առաջին խաղն ավարտվել էր 2-2 հաշվով: