«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, որը «Արսենալի» դեմ խաղում թիմի դժգույն խաղը պատճառաբանել էր թիմի հոգնածությամբ:
«Այնպես չէ, որ թիմը Լոնդոն էր մեկնել Ռուսաստանից կամ Լեհաստանից: «Արսենալի» դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթին» 2 հարմարավետ տնային խաղ էր անցկացրել: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթանակը հեշտ տրվեց, իսկ «Նապոլիի» դեմ հանդիպմանը թիմը 70 րոպե անցկացրեց մեկ ֆուտբոլիստի առավելությամբ: Պետք չէ մոռանալ նաև, որ դեռ սեպտեմբերն է: Եթե այս ամենից թիմը պետք է այդպես հոգնի, ապա այս թիմից տիտղոսներ ակնկալել չարժե», - Քինի խոսքն է մեջբերում Marca-ն:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


