Logo

Քիթ Էնդրյուսը` «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ

20:20 / 27.06.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Քիթ Էնդրյուսը նշանակվել է անգլիական «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել: Էնդրյուսը 2024 թվականի հուլիսից Թոմաս Ֆրանկի օգնականն էր «Բրենթֆորդում»: Ֆրանկը մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել էր Լոնդոնի «Տոտենհեմը»:

«Էնդրյուսը շատ լավ մարզիչ է և ունի հստակ պատկերացումներ, թե ինչպես է ցանկանում, որ թիմն առաջընթաց ունենա։ Մենք փնտրում էինք մեկին, որը ոչ միայն կպահպանի մեր կատարածը, այլև կփորձի թիմն ավելի լավը դարձնել»,- պայմանագիրը ստորագրելուց հետո ասել է «Բրենթֆորդի» տնօրեն Ֆիլ Ջայլսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ