Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Քրիս Ջոնսն օգնել է «Վալենսիային» հաղթել «Գրան Կանարիայի» դեմ Իսպանիայի առաջնության փլեյ-օֆֆի առաջին փուլի առաջին խաղում:
Ամերիկացի բասկետբոլիստը վաստակել է 13 միավոր, գրանցել 5 ռեբաունդ և կատարել 2 ասիստ: «Վալենսիան» հաղթել է 98-74 հաշվով:
Քառորդ եզրափակիչի դիմակայության հաջորդ խաղը թիմերը կանցկացնեն հունիսի 5-ին:
Հիշեցնենք, որ «Վալենսիան» կանոնավոր առաջնությունն ավարտել էր երկրորդ տեղում: