«Միլուոկի Բաքսի» ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Միդլթոնը կդառնա ազատ գործակալ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ինսայդեր Ադրիան Վոյնարովսկին:
31-ամյա Միդլթոնը հրաժարվել է տարեկան 40,4 միլիոն դոլար աշխատավարձով պայմանագրից: Ամերիկացին 2013 թվականից է պաշտպանում «Միլուոկիի» մարզական պատիվը:
NBA-ի նախորդ մրցաշրջանում Միդլթոնը մեկ խաղում միջինը վաստակել էր 15,1 միավոր, գրանցել 4,2 ռեբաունդ և կատարել 4,9 արդյունավետ փոխանցում:


