Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հունգարիա - Հայաստան հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Քրիս Քավանան, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Խաղադաշտում նրան կօգնեն Դեն Քուքն ու Յան Հուսինը: Չորրորդ պաշտոնյան Սեմյուել Բարոտն է: Տեսաօգնականը Դարեն Ինգլենդն է, նրա օգնականը՝ Էնդրյու Մեդլին:
Հունգարիա - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: Խաղը կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Մունդիալ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


