Անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթն» ու հարձակվող Քրիս Վուդը երկարաձգել են պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա նորզելանդացու և ակումբի նոր պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2027 թվականը հուլիսի 1-ը:
«Շատ գոհ եմ և շատ ուրախ: Անհամբերությամբ եմ սպասում առաջիկա առնվազն երկու տարիներին: Այս ակումբը զարգանալու ու կառուցելու մեծ ներուժ ունի»,- ասել է Վուդը պայմանագիր կնքելուց հետո:
Հիշեցնենք, որ Քրիս Վուդն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:


