«Նոթինգհեմ Ֆորեսթի» հարձակվող Քրիս Վուդը ծնկի վիրահատության է ենթարկվել, հաղորդում է BBC-ն:
Նորզելանդացին հոկտեմբերի կեսերից ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել: Նրա ապաքինման ժամկետը դեռևս հայտնի չէ:
34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 խաղի, խփել 2 գոլ:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


