Logo

Քրիստիան Բեյլը հրաժարվել է մարմնավորել Բեթմենին նոր «Ֆլեշ» ֆիլմում

14:51 / 28.06.2023ՄՇԱԿՈՒՅԹ
null

Ռեժիսոր Քևին Սմիթը Comic Book-ին ասել է, որ դերասան Քրիստիան Բեյլը, ով մարմնավորել է Բեթմենին Քրիստոֆեր Նոլանի «Սև ասպետը» եռերգությունում՝ հրաժարվել է «Ֆլեշ» ֆիլմի խորհրդանշական սուպերհերոսի կերպարը մարմնավորելուց:

Սմիթը պարզաբանել է, որ նախագծի շոուներները մի քանի անգամ դիմել են դերասանին նկարահանվելու խնդրանքով։ Այնուամենայնիվ, Բեյլն ամեն անգամ մերժում էր, քանի որ չէր ցանկանում մարմնավորել սուպերհերոսին, քանի դեռ Քրիստոֆեր Նոլանը չէր աշխատում ֆիլմի շուրջ։

Էզրա Միլլերը ֆիլմում մարմնավորել է Բարի Ալենին և նրա ալտեր էգոյին՝ Ֆլեշին, Մայքլ Քիթոնը և Բեն Աֆլեքը հանդես են եկել որպես Բեթմենի տարբեր կերպարներում։ Պատմության մեջ Բարրի Ալենը ճանապարհորդում է ժամանակի մեջ՝ փրկելու իր ծնողներին և վտանգի տակ է դնում աշխարհը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Շենոնը՝ գեներալ Զոդի դերում, Սաշա Կալլեն՝ Կարա Զոր-Էլի դերում և այլք։ Ռեժիսորն է Անդրես Մուշիետտին։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է հունիսի 14-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ