Logo

Քրիստիան Բեյլը սպանություն է հետաքննում «Ամենատես աչքը» ֆիլմի թրեյլերում

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:55 / 08.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix-ը հրապարակել է «Ամենատես աչքը» («The Pale Blue Eye») քրեական թրիլլերի առաջին թրեյլերը: Գլխավոր դերը կատարել է Քրիստիան Բեյլը, նա նաև ֆիլմի պրոդյուսերն է։

Ֆիլմի ռեժիսորն է Սքոթ Կուպերը, որի հետ Բեյլն աշխատել է 2013 թվականի «Out of the Furnace» և 2017 թվականի «Hostiles» ֆիլմերի վրա։

«Ամենատես աչքը» հիմնված է Լուի Բայարդի 2006 թվականի համանուն վեպի վրա։ Պատմության մեջ թոշակի անցած ոստիկան Օգյուստ Լենդորը ժամանում է Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիա՝ հետաքննելու մի շարք սպանություններ: Նրան օգնում է երիտասարդ Էդգար Ալլան Պոն, որն այն ժամանակ կուրսանտ էր։ Իրադարձությունները ծավալվում են 1830-ական թվականներին:

Գրողին մարմնավորել է Հարի Մելինգը, որը հայտնի է «Հարրի Փոթեր»-ի ֆրանշիզում և «Թագուու քայլը» հեռուստասերիալում դերերով։ Նրա հետ նկարահանվել են Թոբի Ջոնսը, Ջիլիան Անդերսոնը և Լյուսի Բոյնթոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ