Ֆրանսիական «Լիոնը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» ամերիկացի եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչի ծառայություններով, հաղորդում է L'Equipe-ը:
Լիգա 1-ը ներկայացնող ակումբն արդեն քննարկել է անգլիացիների հետ հավանական տեղափոխությունը: 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Նապոլին», «Յուվենտուսն» ու «Միլանը»:
2022/23 մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում մասնակցել է 30 խաղի, խփել 1 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 25 միլիոն եվրո է գնահատում նրա տրասնֆերային արժեքը:


