Լաս Վեգասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ ամերիկացի Թերենս Քրոուֆորդը հաղթել է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին և դարձել սուպերմիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն:
12 ռաունդ տևած պայքարից հետո մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են Քրոուֆորդին (116-112; 115-113; 115-113)։
Անպարտելի ամերիկացի բռնցքամարտիկի համար սա 42-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Ալվարեսի համար երրորդ պարտությունն է, ունի 65 հաղթանակ:


