Logo

Քվենտին Տարանտինոն հայտնել է բոլոր ժամանակների 7 լավագույն ֆիլմերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:00 / 01.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Քվենտին Տարանտինո

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Jimmy Kimmel Live հեռուստաշոուի ժամանակ հրապարակել է 7 ֆիլմից կազմված ցանկ, որոնք նա համարում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը։ Ռեժիսորի խոսքերը մեջբերում է Hypebeast-ը:

Ըստ Տարանտինոյի՝ երբևէ ստեղծված ամենակատարյալ ֆիլմը 1974 թվականի «The Texas Chainsaw Massacre»-ն է։ Այդ մասին նա գրում է իր նոր՝ «Կինեմատոգրաֆիկ շահարկումներ» գրքում։

Ջիմի Քիմելի խնդրանքին՝ թվարկել մյուս ֆիլմերը, Տարանտինոն պատասխանել է․

  • «Jaws»,1985
  • «The Exorcist»,1973
  • «Annie Hall», 1977
  • «Young Frankenstein», 1974
  • «Back to the Future», 1985

Ռեժիսորը նաև ավելացրել է Սեմ Պեկինպայի 1959 թվականի «The Wild Bunch» վեսթեռնը, սակայն պարզաբանել է, որ այն տեխնիկական առումով «կատարյալ» ֆիլմ չէ, բայց այն «այնքան անհասանելի» է, որ չի կարելի անտեսել։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ