Logo

Քոբի Բրայանտի չեմպիոնական մատանին վաճառվել է ռեկորդային գնով

18:32 / 03.04.2024Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանտի մատանին, որն ամերիկացին ստացել էր 2000 թվականին NBA-ի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ, աճուրդում վաճառվել է 927 հազար դոլարով, հայտնում է ESPN-ը:

Դա ռեկորդային գին է NBA-ի չեմպիոնական մատանիների վաճառքների պատմության մեջ:

Հետաքրքիր է, որ ժամանակին «Սև Մամբան» մատանին նվիրել էր հորը: Մատանիի նախնական կրկնօրինակը 173 հազար դոլարով վաճառվել էր 2013 թվականին:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում (1996-2016 թթ.) Քոբին հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում, որի հետ 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն։ Նա նաև 18 անգամ մասնակցել է բոլոր աստղերի հանդիպմանը։ 2020-ին ամերիկացին մահացել էր ավիաաղետի հետևանքով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ