Logo

Քոնոր Բեդարդ․ «Օվեչկինը կգերազանցի Գրեցկիի ռեկորդը»

22:55 / 05.09.2023Հոկեյ
null

«Չիկագո Բլեքհոքսի» հարձակվող, Հոկեյի ազգային լիգայի 2023 թվականի դրաֆթի առաջին համար Քոնոր Բեդարդը կարծում է, որ «Վաշինգթոն Քեփիթալզի» ռուս ռմբարկու Ալեքսանդր Օվեչկինն առաջիկայում գերազանցելու է լեգենդար Ուեյն Գրեցկիի ռեկորդը։

«Իմ կարծիքով, Օվեչկինը կարող է գերազանցել պատմական ռեկորդը։ Ըստ իս՝ նա այդ հաջողությանը կհասնի առաջիկա երկու տարում։ Անհավանական է, թե ինչպես է Ալեքսանդրն այդքան շատ տափօղակներ գրանցում»,- Բեդարդի խոսքը մեջբերում է լրագրող Տարիկ Էլ-Բաշիրը։

Ալեքսանդր Օվեչկինը, որը սեպտեմբերի 17-ին կդառնա 38 տարեկան, NHL-ում անցկացրած 18 մրցաշրջանների ընթացքում մրցակիցների դարպասը նետել է 822 տափօղակ և Ազգային լիգայի պատմության լավագույն գոլահարների մեջ երկրորդ տեղում է։ Առաջատար Ուեյն Գրեցկիի ակտիվում կա 894 տափօղակ։

Օվեչկինը սեպտեմբերի 5-ին «Վաշինգթոն Քեփիթալզի» կազմում առաջին մարզումն է անցկացրել արձակուրդից հետո։ NHL-ի կանոնավոր առաջնությունը սկսելու է հոկտեմբերի 9-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ