UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մակգրեգորը դարձյալ հայտնվել է սկանդալային իրավիճակում։
Միջադեպը տեղի է ունեցել անգլիական Բիրկենհեդ քաղաքի բարերից մեկից, հաղորդում է Liverpool Echo-ն:
35-ամյա իռլանդացին, որը շրջապատված է եղել անվտանգության աշխատակիցներով, անմիջապես հեռացել է, երբ մեքենային են մոտեցել սմարթֆոններով երեխաներ:
TikTok-ի օգտատերերից մեկը նկարագրել է միջադեպը: Նրա խոսքով՝ բարում լսվել են ապակու կոտրվելու ձայներ, որից հետո Մակգրեգորն անմիջապես դուրս է նետվել և փորձել հեռանալ դեպքի վայրից:
Հիշեցնենք, որ Մակգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է UFC 264 մրցաշարի ընթացքում, որտեղ առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով պարտվել է թեթև քաշային կարգի նախկին ժամանակավոր չեմպիոն Դասթին Պորյեին: Այդ մենամարտում իռլանդացին ստացել էր ոտքի կոտրվածք: