UFC-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը խոսել է 2021 թվականի ամռանն ամերիկացի Ջասթին Պորյեի դեմ մենամարտում ստացած վնասվածքի մասին: Այդ մենամարտում իռլանդացին ոտքի կոտրված էր ստացել: Պորյեի դեմ մենամարտից հետո Մաքգրեգորն օկտագոն դուրս չի եկել:
«Կարողացա ինձ թույլ տալ շատ բարձր մակարդակի բուժում: Հիմա ես Տերմինատորն եմ: Տեղադրվել է ձող, որը ծնկիցս իջնում է մինչև կոճ: Այդ ձողը չի կարող կոտրվել, այնպես որ, ես կարող եմ նորից մենամարտել, ինչն ինձ ուրախացնում է: Այժմ ես ցանկանում եմ ոտքս օգտագործել մրցակիցներիս դեմ»,- նշել է UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոնը Ջեյմս Քորդենի հետ հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 35-ամյա մարտիկը մինչև այժմ 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ և պարտվել 6 դիմակայությունում:


