UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը (22-6) վստահ է, որ կհաղթի ամերիկացի մարտիկ Ջասթին Գեյջիին (25-4)։
«Այդ տղան անխելք է։ Ես կսպանեմ քեզ մեկ հարվածով։ Հեշտությամբ»,- թվիթերյան էջում գրել է Մաքգրեգորը՝ մեկնաբանելով Ջասթին Գեյջիի ասուլիսը Դասթին Պորյեի դեմ հաղթանակ մենամարտից հետո։
Հիշեցնենք, որ ամերիկացի մարտիկը Դասթին Պորյեին երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր հուլիսի 30-ին կայացած UFC 291 մրցաշարում:


