Հայտնի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը Ֆլոյդ Մեյվեզերի հետ մենամարտից հետո կարող է շրջանցել Կրիշտիանու Ռոնալդուին Forbes-ի ամենահարուստ մարզիկների ցանկում: Իսկ ահա հաղթող Մեյվեզերը կարող է, ընդհանրապես, գլխավորել ցուցակը:
DailyMail-ի տվյալներով՝ Քոնոր Մաքգրեգորը «դարի մենամարտի» համար ստանալու է 77 մլն ֆունտ՝ չնայած պարտությանը: Բացի այդ, մինչև տարվա վերջ նոր նոր եկամուտներ է գրանցելու հետագա մենամարտերից, ինչպես նաև գովազդային պայմանագրերից:
Մինչ այս ցանկը գլխավորում էր Կրիշտիանու Ռոնալդուն՝ 71 մլն ֆունտով: Սակայն, այս մենամարտից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է նահանջել երրորդ հորիզոնական, իսկ առաջին տեղը կզբաղեցնի Մեյվեզերը, ով ըստ տեղեկությունների կվաստակի 233 մլն ֆունտ:

