Logo

Քոնոր Մաքգրեգորը՝ օկտագոն վերադառնալու ժամկետների մասին

13:54 / 14.07.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն ասել է, որ մինչև տարվա ավարտն անպայման կվերադառնա օկտագոն:

«Այսօր ես UFC-ի նախագահի հետ խոսեցի մենամարտի նոր ժամկետի մասին: Ամեն ինչ կարծես թե լավ է ընթանում։ 2024 թվականին հաստատ կլինի»,- գրել է իռլանդացին սոցցանցերում:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին կայացած UFC 303-ում Քոնոր Մակգրեգորը պետք է մենամարտեր ամերիկացի Մայքլ Չենդլերի դեմ, սակայն մրցաշարից մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ իռլանդացի մարտիկը ոտքի մատի կոտրվածք ունի և չի կարող օկտագոն վերադառնալ:

36-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի դեմ պայքարում։

Իռլանդացին մինչև այժմ 28 մենամարտ է անցկացրել օկտագոնում, տարել 22 հաղթանակ և պարտվել 6 դիմակայությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ