Logo

Քոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 18 ամսով

23:56 / 07.10.2025Խառը մենամարտեր
Պաշտոնական
null

Լեգենդար մարտիկ Քոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 18 ամսով, հայտնում է UFC-ի պաշտոնական կայքը։

Իռլանդացին 2024թ. հունիսի 13-ին, սեպտեմբերի 19-ին ու 20-ին երեք անգամ դրական դոպինգ թեստ է հանձնել։

Նրա պատիժն ուժի մեջ է մտել 2024թ. սեպտեմբերի 20-ից ու կավարտվի 2026թ. մարտի 20-ին։

37-ամյա մարտիկն ընդունել է իր սխալն ու UFC-ի հակադոպինգային մարմնի հետ համագործակցելու շնորհիվ 24-ի փոխարեն որակազրկվել է 18 ամսով։

Մաքգրեգորը UFC-ի պատմության մեջ առաջին մարտիկն է, որը միաժամանակ չեմպիոն է եղել երկու քաշային կարգերում` կիսաթեթև ու թեթև։ Նա օկտագոնում 28 մենամարտում տարել է 22 հաղթանակ, կրել 6 պարտություն։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ