Logo

«Քովենթրի Սիթին» ավելացված ժամանակում երկու գոլ խփեց և դուրս եկավ Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ

18:50 / 16.03.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնշիփը ներկայացնող «Քովենթրի Սիթին» անակնկալ հաղթանակ տարավ և դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում «Քովենթրին» հյուրընկալվեց Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնին» և կամային հաղթանակի հասավ 3-2 հաշվով: Հյուրերը երկու գոլ խփեցին երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում:

«Քովենթրի Սիթին» իր 140 տարվա պատմության մեջ երկրորդ անգամ է դուրս գալիս Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Նախորդ անգամ այս ակումբը գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ էր դուրս եկել 1987 թվականին։ «Քովենթրի Սիթին» այդ տարի նվաճել էր գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Տոտենհեմին» (3-2):

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Վուլվերհեմփթոն» - «Քովենթրի Սիթի»՝ 2-3

Ռայան Այթ Նուրի, 83, Ուգո Բուենո, 88 - Էլիս Սիմս, 53, 90+7, Հաջի Ռայթ, 90+10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ