Logo

Քոուլ. «Ամռան լավագույն տրանսֆերը կատարել է «Տոտենհեմը»»

12:52 / 27.08.2023• Ֆուտբոլ
null

Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը կարծիք է հայտնել «Տոտենհեմի» նորեկ Ջեյմս Մեդիսոնի տեղափոխության մասին:

«Կարծում եմ` ամռան լավագույն տրանսֆերը Ջեյմս Մեդիսոնն է: Որքան շատ եմ մտածում այդ տեղափոխության մասին, այնքան ավելի է թվում, որ դա կատարյալ գործարք է»,- «Չելսիի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Eurosport-ը:

Հիշեցնենք, որ Մեդիսոնի տրանսֆերի համար «Տոտենհեմը» 46 միլիոն եվրո է վճարել «Լեսթերին»: Լոնդոնյան թիմի կազմում անցկացրած մեկնարկային 2 խաղում անգլիացի կիսապաշտպանը դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ